ԱՄՆ նորընտիր նախագահը հրաժարվել է աշխատավարձից. նա տարեկան ստանալու է 1 դոլար


ԱՄՆ նորընտիր նախագահը հրաժարվել է աշխատավարձից. նա տարեկան ստանալու է 1 դոլար

  • 14-11-2016 13:00:39   | ԱՄՆ  |  Հասարակություն

Դոնալդ Թրամպը, ընտրվելով ԱՄՆ նախագահ, հայտարարել է, որ հրաժարվում է նախագահական աշխատավարձից, որը տարեկան կազմում է 400 հազար դոլար և ստանալու է ընդամենը 1դոլար:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` Թրամպը հիշեցրել է, որ այդ մասին ինքը խոսել է դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ: 
«Կարծում եմ, որ ըստ օրենքի` տարեկան կստանամ 1 դոլար»,- ասել է նա: 
Թրամպի հայտարարության մասին բարձրաձայնվել է բողոքի ակցիաների ֆոնին, որոնք երկրում ընթանում են նոյեմբերի 8-ից, երբ հայտնի դարձան ընտրությունների արդյունքները:  Մի շարք խոշոր քաղաքներում մարդիկ դուրս են եկել փողոց` ընտրված նախագահին մեղադրելով ռասիզմի, սեքսիզմի, հոմոֆոբիայի, քսենոֆոբիայի և միլիտարիզմի մեջ: 
Միևնույն ժամանակ Դ. Թրամպի դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնն ընդունել է իր պարտությունը: 
Ցույցերի հետ կապված Թրամպը դիմել է փողոց դուրս եկած մարդկանց` կոչ անելով վերջիններիս չվախենալ իրենից:  Նա նշել է, որ քաղաքական արենայում իրեն լավ կդրսևորի: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play