<<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում արձանագրվել է որսագողության դեպք


<<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում արձանագրվել է որսագողության դեպք

  • 05-12-2016 16:42:33   | Տավուշի մարզ  |  Տնտեսություն

 
2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի Գոշ տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք:
 
Նրանց թվում է եղել նաև  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play