Աֆրիկայում սկսելու են սմարթֆոններ արտադրել


Աֆրիկայում սկսելու են սմարթֆոններ արտադրել

  • 05-12-2016 17:30:53   | ՀԱՀ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հարավային Աֆրիկայում առաջին անգամ կսկսեն սմարթֆոններ արտադրել:
 
Korrespondent-ի հաղորդմամբ, բջջային սարքերի թողարկմամբ կզբաղվի Onyx Connect կազմակերպությունը, որը նաև պլանշետների և բջջային սարքավորումների արտադրություն է նախատեսում:
Այսպիսով, Onyx Connect-ը կդառնա Աֆրիկայում բջջային սարքավորումներ արտադրող առաջին ընկերությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, նախնական շրջանում սմարթֆոնների պահեստամասերը կներկրվեն արտասահմանյան երկներից:
Ընկերության ղեկավարության որոշմամբ, բջջային սարքավորումների գները կսկսվեն 30 դոլարից:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play