Նոր հնարավորություններ Աբովյանի շրջանավարտների համար


Նոր հնարավորություններ Աբովյանի շրջանավարտների համար

  • 07-12-2016 14:46:34   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի ավտոճանապարհային տեխնիկում,  Աբովյանի ավտոճանապարհային տեխնիկում, Աբովյանի ճարտարագիտական քոլեջ, Աբովյանի պետական քոլեջ. ահա այսպիսին է այժմյան՝ Աբովյանի պետական քոլեջի անցած երկարատև ուղին՝ 1960 թվականից մինչև այսօր:
 
Իր հիմնադրման օրից այն տարածաշրջանում միջին մասնագիտական կրթություն իրականացնող եզակի ուսումնական հաստատություններից մեկն է եղել, որի շրջանավարտները այսօր էլ հաջողությամբ հանդես են գալիս մեր պետության ամենատարբեր ոլորտներում. նրանք հաջողակ քաղաքական գործիչներ են, տնտեսագետներ, շինարարներ, ավտոճանապարհային ոլորտի աշխատակիցներ:
ՀՀ անկախության առաջին տարիները ճգնաժամային էին ուսումնական հաստատության համար, բայց ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել նոր բացված «Իրավագիտություն», «Դասավանդում տարրական դասարաններում», «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտությունների շնորհիվ, որոնց մի մասը, սակայն, ժամանակի ընթացքում դադարեց գործել:
Քոլեջի պատմության նոր էջ բացվեց 2014 թվականին, երբ այն վերանվանվեց Աբովյանի պետական քոլեջ: Երիտասարդ տնօրեն Գ. Սողոմոնյանի ջանքերով քոլեջը նոր շունչ ստացավ, երբ նույն թվականից այստեղ բացվեցին «Գեղանկարչություն», «Դիզայն», իսկ 2015 թվականից՝ «Ապահովագրական գործ», «Դերասանական արվեստ», «Զբոսաշրջություն», «Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» մասնագիտությունները: Եվ եթե նախկինում ընդունելության ժամանակ ուսանողների թիվը 150-ից չէր անցնում, ապա 2016 թվականին քոլեջ ընդունված ուսանողների թիվը հասավ 310-ի: Միայն անվճար հիմունքներով կրթություն ստանում է 275         ուսանող:
 Հաջորդ՝ 2017-2018 ուս. տարին քոլեջը դպրոցների շրջանավարտներին կդիմավորի ևս երկու նոր՝ «Քույրական գործ» և «Բանկային գործ» մասնագիտություններով:
Այսպիսով, եթե 2013-2014 ուս. տարում քոլեջում գործում էին չորս մասնագիտություններ՝ «Դասավանդում տարրական դասարաններում», «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում», ապա գալիք տարում քոլեջում ընդունելությունը կկազմակերպվի տաս մասնագիտություններով՝                   « Հաշվապահական հաշվառում», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», «Ապահովագրական գործ», «Գեղանկարչություն», «Դիզայն», «Դերասանական արվեստ», «Զբոսաշրջություն», «Զարդային կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ», «Քույրական գործ» և «Բանկային գործ»:
Այս մասնագիտությունների զգալի մասը նախկինում հնարավոր էր ստանալ միայն մայրաքաղաքում, մինչդեռ այժմ Աբովյան քաղաքի և հարակից շրջանների շրջանավարտները դրանք կարող են ձեռք բերել Աբովյանի պետական քոլեջում:
Այժմ Աբովյանի պետական քոլեջը հանդես է գալիս ոչ միայն բազմազան և արդիական մասնագիտություններով, այլև նոր որակով՝ թարմացաված արվեստի շնչով: Եվ Աբովյան քաղաքի մշակութային կյանքը արդեն դժվար է պատկերացնել առանց քոլեջի մասնակցության:
Քոլեջի նորաբաց ցուցասրահում կազմակերպվում են բազմաթիվ ցուցահանդեսներ: 2015 թ. այստեղ կազմակերպվել են ՀՀ նկարիչների միության անդամներ՝ վաստակավոր նկարիչ Վլ. Աբրահամյանի և Վ. Պողոսյանի անհատական ցուցահանդեսները: Նույն թվին քոլեջում անցկացվեց Աբովյանի գեղարվեստի դպրոցի քառասուներորդ հոբելյանական տարեդարձին նվիրված ցուցահանդես, իսկ 2016թ. կայացան ՀՀ անկախության քսանհինգերորդ և Աբովյան քաղաքի հիսուներեքերորդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսները: Վերջինում ներկայացվել էին քոլեջի ուսանողների և գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները: Քոլեջում պարբերաբար անցկացվող ցուցահանդեսներում իրենց աշխատանքներով հնարավորություն ունեն ներկայանալ  «Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների բոլոր ուսանողները:
Յուրաքանչյուր տարի «Գեղանկարչություն» , «Դիզայն» մասնագիտությունների ուսանողների համար կազմակերպվում է ուսումնական ծրագրով նախատեսված 24-օրյա պրակտիկա Ծաղկաձորում, իսկ այդ ընթացքում կատարված աշխատանքները ներկայացվում են ցուցասրահում:
Աբովյանի պետական քոլեջը տասնյակ տարիների ընթացքում մշակել է իր ավանդույթները և սկզբունքները, որոնք հետևողականորեն իրականացնում է: Այստեղ դասավանդում են բարձր որակավորում մակարդակ ունեցող մանկավարժներ: Քոլեջն ունի տեխնիկական բազայով հագեցած լսարաններ, գրադարան: Ուսանողներն ակտիվորեն մասնակցում են պարբերաբար կազմակերպվող միջոցառումներին, արդիական թեմաներով կազմակերպվող բանավեճերին: Ուսումնական հաստատության շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակել ՀՀ առաջնակարգ բուհերում, նրանցից լավագույները քոլեջի աջակցությամբ աշխատանքի են ընդունվում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play