Դամասկոսում տեղակայված ավիաբազայում մի քանի պայթյուններ են հնչել


Դամասկոսում տեղակայված ավիաբազայում մի քանի պայթյուններ են հնչել

  • 07-12-2016 16:23:08   | Սիրիա  |  Միջազգային

Սիրիական իշխանությունները չորեքշաբթի առավոտյան հաղորդել են մի շարք պայթյունների մասին, որոնք հնչել են Դամասկոսի արևմտյան շրջանում տեղակայված Սիրիայի ռազմաօդային ուժերի բազայում:
 
Interfax-ի փոխանցմամբ` պայթյունների պատճառների մասին տեղեկատվությունը հակասական է: 
Այսպես, արաբական «Ալ Մասդար» պարբերականը պնդում է, որ պայթյուններին նախորդել է զենքի պահեստում բռնկված հրդեհը: Սակայն որոշ արաբական ԶԼՄ-ներ, այդ թվում նաև «Ալ Մայադինը» հաղորդել են, որ իսրայելական ինքնաթիռներն ավիաբազայի ուղղությամբ ռումբեր են բաց թողել` միաժամանակ այդ ընթացքում մնալով Լիբանանի օդային տարածքում: 
Իսրայելի բանակում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play