Ամփոփվել են ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի առաջին փուլի արդյունքները և հստակեցվել անելիքները


Ամփոփվել են ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի առաջին փուլի արդյունքները և հստակեցվել անելիքները

  • 08-12-2016 14:48:12   | Ռուսաստան  |  Տնտեսություն

Աշխատանքային այցով  դեկտեմբերի 7-8-ը  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում  գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ատոմային էներգետիկայի Ռոսատոմ պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և Ռուսատոմ Սերվիս ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել  են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ 
 
Կողմերն անդրադարձել են մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ամփոփվել են առաջին փուլի արդյունքները և հստակեցվել 2017թ. խնդիրներն ու ժամանակացույցը։ 
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ էներգաբլոկի ծրագրի իրականացման շրջանակներում նաև 2018-2019թթ. իրականացվելիք աշխատանքի ծավալի և ժամկետների վերաբերյալ։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play