Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին


Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին

  • 08-12-2016 17:18:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: 
Հանրապետության կենտրոնական շրջանում տեղակայված զորամասերից մեկում Նախագահները ներկա են գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը:
 
Նույն օրն Արցախի եւ Հայաստանի Նախագահները ԼՂՀ պաշտպանության նախարարությունում հրավիրել են խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play