«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև


«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև

  • 12-12-2016 16:51:16   | Հայաստան  |  Տնտեսություն

Դեկտեմբերի 12-ին ՀՀ  բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսելով նախատեսվող ծրագրի իրականացման մասին, նշել է , որ նոր, պատասխանատու վերաբերմունք է ձևավորվում հանքարդյունաբերության  ու տնտեսության ոլորտում:
 
«Թյուր կարծիք թող չձևավորվի, որ  «Լիդիան Արմենիան» կամ նախարարությունը պարտավորություններ են ստանձնում, որոնք կկաշկանդեն իրենց գործողություններն իրականացնելիս: Չկա այդպիսի բան,հուշագրում հատուկ է շեշտվում այդ մասին , որ այս հուշագիրը որևէ ձևով չի կաշկանդում ոչ ընկերությանը, ոչ էլ նախարարությանը՝ իրենց լիազորություններն ու իրավասությունները հավուր պատշաճի իրականացնելու»-նշել է Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով ծրագրին՝ նախարարը կարևորել է դրա առավելագույնս մասնակցային լինելը, նշելով , որ գործընթացներում պետք է ներգրավվեն նաև համայնքները, հասարակական կազմակերպությունները: «Այն լինելու է բաց, հրապարակային, թափանցիկ և , մեր նպատակն է իբրև բնապահպանության նախարարություն լավ մշակույթ ձևավորել, որ կարելի է հասնել դրական արդյունքների` ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Վստահ եմ , որ եթե մենք հետևողականորեն մեր նպատակներից չշեղվելով, հանրության լայն շրջանակների ներգրավմամբ շարժվենք առաջ, անպայման կունենանք օրինակելի արդյունք, որը նաև տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում կարող է ապահովել էական և լուրջ վերանայում Հայաստանի համար»-մասնավորապես ասել է  Արծվիկ Մինասյանը:
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշել է, որ «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում ընկերությունը հինգ տարիների ընթացքում իրականացնելու է 5.7 միլիոն դոլարի ներդրում: Ծրագիրը բազմակողմ է՝ միտված կենսաբազմազանության  պահպանմանը, էկոտուրիզմի զարգացման և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդրնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:
Ներկաներին «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի իրականացման մեխանիզմները ներկայացրել է  բրիտանական Treweek Environmental Consultants բնապահպանական խորհրդատվական ընկերության կենսաբազմազանության կառավարման փորձագետ, «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին:
«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման մտադրությունների հուշագիրը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play