Մոսուլում Իրաքի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 20-ից ավելի ԻՊ դաշտային հրամանատարների
15-12-2016 18:10:29 | Իրաք | Հասարակություն
Մոսուլի արևմուտքում իրաքյան ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 70 ահաբեկիչների, այդ թվում նաև 20-ից ավելի դաշտային հրամանատարների:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին նշվում է Իրաքի Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով` ավիահարվածը հասցվել է խմբավորման հրամանատարների հավաքի ժամանակ, որն անցկացվել է Թալ Աբթա բնակելի տարածքից մի քանի կիլոմետր հեռու:
Տեղեկացվում է, որ Մոսուլը մեծությամբ երկրորդ քաղաքն է Իրաքում, որը երկու տարուց ավելի է, ինչ գտնվում է ԻՊ վերահսկողության տակ: Այն ազատագրելու ուղղությամբ ցամաքային գործողությունները սկսվել են հոկտեմբերի 17-ին: