Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանողը երկու անգամ հրաժարվել է հանձնվել ոստիկանությանը


Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանողը երկու անգամ հրաժարվել է հանձնվել ոստիկանությանը

  • 22-12-2016 16:45:52   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրք ոստիկան Մևլութ Մերթ Ալթինթաշը, ով օրերս Անկարայում սպանել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովին, հանցագործությունից հետո հրաժարվել է հանձնվել ոստիկանությանը, գրում է Interfax-ը:
 
Կառլովը սպանվել է 22-ամյա ահաբեկչի կողմից, դեկտեմբերի 19-ին կայացած «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ: Հանցագործը մի քանի կրակոցով սպանել է դեսպանին, իր դժգոհությունը արտահայտելով Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունից:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, հանցագործին վնասազերծելու նպատակով առաջինը դեպքի վայր է ժամանել մոտակայքում գտնվող ճանապարհային երկու ոստիկան: Վերջիններս Ալթինթաշին առաջարկել են հանձնվել, սակայն նա հրաժարվել է: Ահաբեկիչը նաև հրաժարվել է բանակցությունների մեջ մտնել ավելի ուշ ժամանած հատուկ ուժերի հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի ոստիկանությունը կրակ բացի հանցագործի ուղղությամբ:
Վիրավորվելով ոտքից, մարդասպանը վայր է ընկել, սակայն շարունակել է կրակել: Ալթինթաշին սպանել են այն ժամանակ, երբ նա փորձել է ձեռքը գրպանը տանել, ինչն էլ իրավապահների մոտ մտավախություն է առաջցրել, որ հանցագործը դեպքի վայրում գտնվողներին ոչնչացնելու համար ցանկանում է իր վրա տեղադրված ռումբը պայթեցնել:
Ոստիկանության տվյալներով, մահապարտն ընդհանուր առմամբ ստացել է 7 հրազենային վիրավորում, սակայն ճակատագրական է եղել պարանոցին ստացած վերջին գնդակը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play