Թուրքիայի դպրոցներում արգելել են տոնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը


Թուրքիայի դպրոցներում արգելել են տոնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը

  • 29-12-2016 16:10:10   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կարո Փայլանը հարց է ուղղել, թե ինչո՞ւ են դպրոցներում արգելել տոնել Ամանորը
 
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում գրավոր հարցադրում է ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազին։
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Կարո Փայլանն իր հարցադրման մեջ պարզաբանում է պահանջել, թե ինչո՞ւ է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։ «Կրթության նախարարությունն ինչպես է տարբերակում Նոր Տարին ու Սուրբ Ծնունդն իրարից։ Ինչն է պատճառը, որ նույնիսկ ազգային փոքրամասնությունների դպրոցներում նույնպես արգելելվել է տոնել Ամանորը»,–հարցադրման մեջ գրել է Կարո Փայլանը։
 
Նշենք, որ Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հայտարարել էր, թե դպրոցներում արգելվում է տոնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը, քանի որ դա հակասում է թուրքական մշակույթային արժեքներին։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play