Սիրիայում ոչնչացվել է ԻՊ ևս մեկ ազդեցիկ ղեկավար


Սիրիայում ոչնչացվել է ԻՊ ևս մեկ ազդեցիկ ղեկավար

  • 29-12-2016 18:45:05   | Սիրիա  |  Հասարակություն

ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան Սիրիայի հյուսիսում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական հրամանատարներից մեկին` Աբու Ջանդալա ալ Քուվեյթը:
 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է կոալիցիայի ներկայացուցիչը: 
Այդպիսով կոալիցիայում հաստատել են ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունն ԻՊ հրամանատարի մահվան մասին: 
Կոալիցիոն հրամանատարության տվյալներով` ավելի վաղ դեկտեմբերին, նա մասնակցել է Պալմիրայի գրավման ԻՊ գործողությունների մասին: Այնուհետև նա ուղևորվել է սիրիական Տաբակ քաղաք` ամրապնդելու ահաբեկիչների պաշտպանությունը քուրդ-սիրիական ալյանսի ուժերի դեմ ուղղված հարձակումների ընթացքում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play