1.2 մլն տարի առաջ ապրած նախնադարյան մարդիկ օգտվել են ատամի խոզանակներից


1.2 մլն տարի առաջ ապրած նախնադարյան մարդիկ օգտվել են ատամի խոզանակներից

  • 30-12-2016 13:48:19   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ նախնադարյան Homo antecessor մարդիկ, որոնք ապրել են 1.2 մլն տարի առաջ օգտվել են ատամի խոզանակներից: Փորձագետներն այս եզրակացությանը  հանգել են` ուսումնասիրելով Իսպանիայի Սիմա դել Էլեֆանտա քարանձավում հայտնաբերված բրածո ծնոտը, գրում է Lenta.ru-ն:
 
Homo antecessor-ի ստորին ծնոտը հայտանբերվել է դեռևս 2007 թվականին: Մարդկանց այս Պլեյստոցեն տեսակը բնակվել է ներկայիս հյուսիսային Իսպանիայի տարածքում: Գիտնականները ստորին ծնոտի մնացորդների հետ միասին հայտնաբերել են նաև ատամների արանքում մնացած մանր փայտաթելեր, որոնք շատ նման են ներկայումս մարդկության կողմից օգտագործվող ատամի խոզանակներին:
Հետազոտողների խոսքերով, այս ամենը վկայություն է այն մասին, որ նախնադարյան Homo antecessor մարդիկ ծառերի ճյուղերը օգտագործել են, որպես ատամի խոզանակներ: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play