ԻՊ-ը և թալիբներն իրար «սուրբ պատերազմ» են հայտարարել


ԻՊ-ը և թալիբներն իրար «սուրբ պատերազմ» են հայտարարել

  • 11-01-2017 12:38:45   | Աֆղանստան  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և աֆղանական արմատական «Թալիբան» շարժումը միմյանց «սուրբ պատերազմ» են հայտարարել:
 
Այս մասին տեղեկացնում է Interfax-ը, հղում կտարելով Mashal ռադիոնընկերությանը:
Վերջինիս փոխանցմամբ, Աֆղանստանի հարավում գտնվող Գելմենդ գավառի ոստիկանության ղեկավար Նաբի Ջանա Մուլահեյլան հայտարարել է, որ իրավապահ մարմիններն արդեն զբաղվում համապատասխան փաստաթղթերի ձևակերպմամբ:
Հավելենք, որ թալիբների և ԻՊ-ի զինյալների միջև նախկինում բախումներ են գրանցվել Նանգարհար և Զաբուլ գավառներում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play