Տալլինի 13-րդ միջազգային կինոփառատոնում անցկացվել է հայկական օր <br />


Տալլինի 13-րդ միջազգային կինոփառատոնում անցկացվել է հայկական օր

  • 07-12-2009 19:00:00   | Էստոնիա  |  Մշակույթ
ՏԱԼԼԻՆ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի նորագույն «Սինեմոն» կինոթատրոնում անցկացվող 13-րդ միջազգային կինոփառատոնում հայտարարված է եղել հայկական օր: Ինչպես հաղորդում է Էստոնիայի Հայկական լրաբեր պարբերականը, կինոփառատոնի հայկական օրվա շրջանակներում հանդիսատեսին է ներկայացվել Հարություն Խաչատրյանի եւ Միքայել Ստամբոլցյանի «Սահման» վավերագրական կինոնկարը: Թերթից տեղեկանում ենք, որ Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչները մեծ ուրախությամբ են ընդունել հայ կինոգործիչների նոր աշխատանքը: Համայնքի ակտիվիստները հանդիպում են կազմակերպել կինոփառատոնում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչ Տաթեւիկ Մանուկյանի հետ:
Նոյյան տապան  -   Մշակույթ