Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Սիրիայի երկնքում իրականացվող թռիչքների անվտանգության մասին


Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Սիրիայի երկնքում իրականացվող թռիչքների անվտանգության մասին

  • 13-01-2017 13:07:40   | Ռուսաստան  |  Միջազգային

Հունվարի 12-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում անցկացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված ռուս և թուրք զինվորականների խորհրդակցությունները:
 
news.mail.ru-ի փոխանցմամբ` կողմերի միջև հուշագիր է ստորագրվել Սիրիայի արաբական հանրապետությունում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և թռիչքների անվտանգությունն ապահովելու մասին: 
Փաստաթուղթը սահմանում է Ռուսաստանի և Թուրքիայի ավիացիոն ռազմաօդային ուժերի համակարգումն ու փոխազդեցությունը զինյալների դիքրերին հասցվող ավիահարվածների ընթացքում: 
Ինչպես նաև կարգավորվում է կողմերի գործողությունները Սիրիայի օդային տարածքում ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի գտնվելու ժամանակ միջադեպերի կանխման ուղղությամբ: 
Նմանատիպ համաձայնագրեր ստորագրվել են 2015 թվականի սեպտեմբերին Իսրայելի և 2015 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի հետ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play