Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Սիրիայի երկնքում իրականացվող թռիչքների անվտանգության մասին
13-01-2017 13:07:40 | Ռուսաստան | Միջազգային
Հունվարի 12-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում անցկացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ուղղված ռուս և թուրք զինվորականների խորհրդակցությունները:
news.mail.ru-ի փոխանցմամբ` կողմերի միջև հուշագիր է ստորագրվել Սիրիայի արաբական հանրապետությունում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և թռիչքների անվտանգությունն ապահովելու մասին:
Փաստաթուղթը սահմանում է Ռուսաստանի և Թուրքիայի ավիացիոն ռազմաօդային ուժերի համակարգումն ու փոխազդեցությունը զինյալների դիքրերին հասցվող ավիահարվածների ընթացքում:
Ինչպես նաև կարգավորվում է կողմերի գործողությունները Սիրիայի օդային տարածքում ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի գտնվելու ժամանակ միջադեպերի կանխման ուղղությամբ:
Նմանատիպ համաձայնագրեր ստորագրվել են 2015 թվականի սեպտեմբերին Իսրայելի և 2015 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի հետ: