Ռուսաստանը կարող է խոչընդոտել Կիպրոսի վերամիավորմանը. Politico


Ռուսաստանը կարող է խոչընդոտել Կիպրոսի վերամիավորմանը. Politico

  • 13-01-2017 18:16:52   | Ռուսաստան  |  Միջազգային

Կիպրոսի թուրքական և հունական համայնքների ղեկավարները, ինչպես նաև Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կողմից բանակցությունների մասնակիցները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է խանգարել կղզու վերամիավորման և խաղաղ պայմանգիր կնքելու գործընթացին:
 
gazeta-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է  Politico պարբերականը: 
Աղբյուրի տեղեկացմամբ` խաղաղ համաձայնագիրը կարող է թուլացնել Եվրոպական միության և Թուրքիայի միջև լարվածությունը, վերսկսել համագործակցությունը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև, որը երկար ժամանակ կիպրոսյան խնդրի պատճառով արգելափակվել էր, ինչպես նաև Թուրքիային տալ բնական գազի ներմուծման նոր աղբյուր, սակայն դա չի մտնում Ռուսաստանի շահերի ոլորտ: 
Կղզիների կառավարման ներկայացուցիչների անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ իբրև թե Մոսկվան օգտագործում է սոցիալական ցանցերը և ԶԼՄ-ները իր ազդեցությունը տարածելու համար: 
Աղբյուրը նշել է, որ կառավարությունը տեղյակ է Ռուսաստանի գործունեության մասին և հետևում է իրավիճակի զարգացմանը: Չնայած Ռուսաստանը չի մասնակցել Ժնևում կայացած բանակցություններին, այնուամենայնիվ, կղզիների ներկայացուցիչների կարծիքով` Ռուսաստանը կարող է օգտագործել իր «փափուկ ուժը» հասարակական կարծիքի վրա ազդելու համար: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play