Աշոտ Ղուլյանի շնորհավորական նամակը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին


Աշոտ Ղուլյանի շնորհավորական նամակը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին

  • 20-01-2017 19:10:06   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական նամակ է ուղարկել Անտոնիո Տայանիին՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
 
Նամակում մասնավորապես ասված է.
 
«Եվրոպական խորհրդարանը՝ որպես Եվրոպական Միության հիմնական ինստիտուտներից մեկը, կարևորագույն դեր է խաղում աշխարհում ժողովրդավարական արժեքների և ազատությունների տարածման և խաղաղության ու կայունության պահպանման գործում: Սրանք արժեքներ են, որոնք կենսական կարևորություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար 1991 թվականին հռչակված անկախությունից ի վեր: Վստահ եմ, որ Ձեր նախագահությամբ Եվրոպական խորհրդարանը կշարունակի աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և կընդառաջի եվրոպական կառույցներին ինտեգրվելու՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հետևողական քայլերին»:
 
ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play