Սուրեն Կարայանին հանձնարարվեց ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ


Սուրեն Կարայանին հանձնարարվեց ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ

  • 26-01-2017 13:56:23   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կառավարության հունվարի 26-ի նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով, որոնց մի մասը պայմանավորված են օրերս նրա Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցով: 
 
Վարչապետի առաջին հանձնարարականն ուղղված էր ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին, որով վերջինս պարտավորվում է Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով  ՌԴ համապատասխան գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքներ իրականացնել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ձևավորման մեկնարկն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի ներգրավվածություն ապահովելու համար` ներկայացնելով  կատարված և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ամենամսյա հաշվետվություն: 
Սուրեն Կարայանին նաև հանձնարարվեց Երևանի քաղաքապետարանի, նախարարությունների, պետական կառավարման համապատասխան կառույցների և այլ մարմինների հետ միասին քննարկել 2017 թվականի ընթացքում գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտ միջոցառումները` ուշադրություն դարձնելով Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցի այն ցուցանիշների վրա, որոնցով Հայաստանն ունի ցածր արդյունքներ, նաև մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել և պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը: 
Մշակվելիք առաջարկությունները ՀՀ կառավարության հաստատմանը պետք է ներկայացվեն մինչև սույն թավականի փետրվարի 20-ը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play