ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի պատվիրակությունները կմասնակցեն «Եդիանայա<br /> Ռոսիա» կուսակցության նոյեմբերի 21-ին կայանալիք համագումարին<br />


ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի պատվիրակությունները կմասնակցեն «Եդիանայա
Ռոսիա» կուսակցության նոյեմբերի 21-ին կայանալիք համագումարին

  • 20-11-2009 17:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 20-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը` կուսակցության նախագահ եւ ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մեկնում է Սանկտ Պետերբուրգ` «Եդիանայա Ռոսիա» կուսակցության նոյեմբերի 21-ին կայանալիք 11-րդ համագումարին մասնակցելու համար: Այս մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Ինչպես տեղեկացրեց ՀՀԿ-ի փոխնախագահ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, համագումարին կմասնակցեն նաեւ «ՀՀԿ» խմբակցության անդամներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Այվազյանը: Ըստ Ա.Սաֆարյանի, ակնկալվում է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումների ժամանակ կքննարկվեն կուսակցությունների երիտասարդական թեւերի համագործակցության, նաեւ «Եդինայա Ռոսիա»-ի, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկայում Երեւանում կլոր սեղանի անցկացման հարցերը:
Նոյյան տապան  -   Քաղաքական