ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի պատուիրակութիւնները կմասնակցեն «Եդիանայա<br /> Ռոսիա» կուսակցութեան նոյեմբերի 21-ին կայանալիք համագումարին<br />


ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի պատուիրակութիւնները կմասնակցեն «Եդիանայա
Ռոսիա» կուսակցութեան նոյեմբերի 21-ին կայանալիք համագումարին

  • 20-11-2009 17:36:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 20-ին «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան պատուիրակութիւնը` կուսակցութեան նախագահ եւ ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանի գլխաւորութեամբ, մեկնում է Սանկտ Պետերբուրգ` «Եդիանայա Ռոսիա» կուսակցութեան նոյեմբերի 21-ին կայանալիք 11-րդ համագումարին մասնակցելու համար: Այս մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում յայտնեց «Բարգաւաճ Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արամ Սաֆարեանը: Ինչպէս տեղեկացրեց ՀՀԿ-ի փոխնախագահ եւ կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը, համագումարին կմասնակցեն նաեւ «ՀՀԿ» խմբակցութեան անդամներ Գագիկ Մելիքեանը եւ Վարդան Այվազեանը: Ըստ Ա.Սաֆարեանի, ակնկալւում է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումների ժամանակ կքննարկուեն կուսակցութիւնների երիտասարդական թեւերի համագործակցութեան, նաեւ «Եդինայա Ռոսիա»-ի, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցութեամբ առաջիկայում Երեւանում կլոր սեղանի անցկացման հարցերը:
  -   Քաղաքական