ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել


ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրաժարական է տվել

  • 09-02-2017 14:27:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի գործընկերներ, հայրենակիցներ,
Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀ  Ազգային ժողովի  նախագահին՝ հրաժարական տալով ՀՀ Վերահսկիչ Պալատի նախագահի պաշտոնից:
 
Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Վերահսկիչ Պալատի իմ բոլոր գործընկերներին՝ անցած 10 տարիների արդյունավետ և հետևողական աշխատանքի համար:  Շնորհակալ եմ բոլոր այն կառույցներից և գործիչներից,  ում  հետ  այս ընթացքում աշխատել եմ որպես Վերահսկիչ Պալատի նախագահ: 
Այս տարիներին ես ձեռք եմ բերել արժանավոր աշխատանքային ընկերներ, որոնց հետ, վստահ եմ, մեր մարդկային ջերմ հարաբերությունները շարունակվելու են: 
Ես ասել էի, որ այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը կհայտարարի քաղաքականության փակված էջը բացելու մասին, որպես Ծառուկյանի ընկեր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ լինելու եմ իմ ընկերոջ կողքին: Դա իմ բարոյական և քաղաքական պարտքն է :
Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների ուղենիշը: Ես վստահ եմ, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ մեր թիմը անելու է առավելագույնը՝ ազատ և արդար ընտրությամբ  յուրաքանչյուր քաղաքացու քվեն տեղ հասցնելու համար:
Ես հավատում եմ մեր ժողովրդի հաղթանակին:
 
Հարգանքով՝  Իշխան Զաքարյան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play