Հայտնի են «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության մրցանակակիրները


Հայտնի են «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության մրցանակակիրները

  • 16-02-2017 16:55:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
 
Միջոցառմանը, որի նպատակն է խրախուսել 2016 թվականի ընթացքում նշանակալի ու խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, արժևորել նրանց ձեռքբերումները և գործունեությունը, ներկա են գտնվել  նախարար Հրաչյա Ռոստոմյանը  և նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
 
Մրցանակակիրների ընտրությունը կատարվել է հանդիսատեսների կողմից, որոնք անվանի հյուրեր, երիտասարդական ոլորտի հայտնի ու փորձառու մասնագետներ, պետական պաշտոնյաներ էին:
 
Միջոցառման շրջանակներում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցել է Հայաստանի Հանրապետության մյուս նախարարությունների հետ: Այդ հանգամանքն իրենց խոսքում կարևորել են թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և թե՛ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
 
Ըստ անվանակարգերի հաղթողներ են ճանաչվել՝
 
1)  «Երիտասարդ բժիշկ» - Դավիթ Մինասյան,
 
2)  «Երիտասարդ բնապահպան» - Սարգիս Աղայան,
 
3)  «Երիտասարդ գյուղատնտես» - Հարություն Մնացականյան,
 
4)  «Երիտասարդ գիտնական» - Հովակիմ Զաքարյան,
 
5)  «Երիտասարդ մշակութային գործիչ» - Տիգրան Համասյան,
 
6) «Երիտասարդ հայրենիքի պաշտպան» - Մարատ Պետրոսյան, Հարություն Բադալյան, Արթուր Աղասյան,
 
7)   «Երիտասարդական աշխատող» - Անահիտ Մինասյան,
 
8)   «Երիտասարդ մարզիկ» - Արթուր Ալեքսանյան,
 
9)   «Երիտասարդ հայրենադարձ» - Մերուժան Մինասյան,
 
10)  «Երիտասարդ գործարար» - Սոֆյա Խաչատրյան:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play