Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է Սահմանադրության հանրաքվենին


Արցախի Հանրապետության Նախագահը մասնակցել է Սահմանադրության հանրաքվենին

  • 20-02-2017 13:49:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին քվեարկել է Ստեփանակերտի թիվ 3/3 ընտրատեղամասում:
 
Բակո Սահակյանը նշել է, որ նոր սահմանադրության հանրաքվեն առաջընթաց քայլ է մեր պետականաշինության ոլորտում՝ համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես մեր երկրում բոլոր նմանատիպ միջոցառումները, կանցնի ազատ եւ թափանցիկ, միջազգային նորմերին ու դրույթներին համապատասխան: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play