Տասն օրվա ընթացքում «Եվրատեսիլ-2017»-ի ռեկորդային քանակով տոմսեր է վաճառվել


Տասն օրվա ընթացքում «Եվրատեսիլ-2017»-ի ռեկորդային քանակով տոմսեր է վաճառվել

  • 24-02-2017 18:43:29   |   |  Հասարակություն

Մայիսին Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի մասնակցության 15 հազար տոմս արդեն վաճառվել է: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն: 
 
Ըստ նրա` այսօր ժամը 09.30-ի դրությամբ վաճառվել է 14 հազար 951 տոմս աշխարհի 52 երկրներում: 
Վ. Կիրիլկինը նաև ընդգծել է, որ երգի միջազգային մրցույթի մասնակցության համար նախատեսված տոմսերի վաճառքը սկսվել է փետրվարի 14-ից: Առաջին տոմսը գնել է ուկրաինացի երգչուհի, «Եվրատեսիլ-2004»-ի հաղթող Ռուսլանան: 
Բացի այդ, պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ եվրատեսիլի տոմսերի 52 տոկոս գնորդներն ուկրաինացիներ են, իսկ 48-ը` այլ երկրների ներկայացուցիչներ: 
Նշվում է, որ «Եվրատեսիլ 2017-ն անցկացվելու է Կիևում մայիսի 9-ից մինչև 13-ը: Իրադարձության անցկացման համար ընտրվել է Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play