Պահածոներ և չրեր արտադրող ընկերությունը կընդլայնվի․ նախարար Ս. Կարայանն այցելել է «Ավելիաց» արտադրամաս


Պահածոներ և չրեր արտադրող ընկերությունը կընդլայնվի․ նախարար Ս. Կարայանն այցելել է «Ավելիաց» արտադրամաս

  • 01-03-2017 13:33:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Շարունակվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մշտադիտարկումը նորաբայց և ընդլայնվող ձեռնարկություններ։ Մարտի 1-ին նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Ավելիաց» գործարան՝ ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացներին, խնդիրներին և առաջիկա ծրագրերին։ 
 
Ընկերությունն արտադրում է չրեր, ջրազրկված բանջարեղեն, հյութեր, կոմպոտներ, ջեմեր և մուրաբաներ: Տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ և ԱՄՆ։ Ընկերությունն արդեն պատվերներ ունի արաբական երկրներից ևս։ 
 
Նախարար Սուրեն Կարայանն ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա ծրագրերը։ 
«Ավելիացի» տնօրեն Թամարա Թադևոսյանը նշել է, որ մտադիր են ընդլայնել արտադրությունը, ներդրումներ իրականացնել և ակնկալում են հետագա համագործակցություն պետության հետ։ 
Նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ պետությունը պատրաստ է աջակցել և սատարել նոր ներդրումներ իրականացնող և բարեխիղճ գործարարներին՝ ընդլայնելու իրենց բիզնեսը։ 
Պետությունն արդեն ֆինանսական աջակցություն ցուցաբերել է ՍՊԸ-ին՝ 2 անգամ տրամադրելով՝ վարկավորում և 3 տոկոսային կետին համարժեք գումարի սուբսիդավորում: 
«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է, որ ընկերությունը հաջող օրինակ է 0-ից գործունեություն սկսող բիզնեսի, որը 4 տարվա ընթացքում հասցրել է իր արտադրանքը ճանաչելի դարձնել ոչ միայն տեղական շուկայում, այլև արտահանման պայմանագրեր կնքել արտասահմանյան գործընկերների հետ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play