Սմարթֆոններ՝ «VivaStart» կրթական ծրագրով հայտարարված մրցույթի հաղթողներին


Սմարթֆոններ՝ «VivaStart» կրթական ծրագրով հայտարարված մրցույթի հաղթողներին

  • 02-03-2017 16:44:31   | Հայաստան  |  Կազմակերպություններ

2015թ.-ից Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացնում է «VivaStart» կրթական ծրագիրը, որը վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տալիս տարբեր բուհերի ուսանողների՝ նրանց համար բացահայտելով սպասարկման ոլորտի առանձնահատկություններն ու հաղորդակցվելու հմտությունները:
 
Նախապատրաստական դասընթացներից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների և սակագնային պլանների, էթիկայի կանոնների, ՄոբիԴրամի ծառայությունների, ինչպես նաև ընկերության ընթացակարգերի և գործընթացների մասին անհրաժեշտ տեղեկություններ ստանալուց հետո, տարբեր մարզերից ընկերություն ժամանած ուսանողները հնարավորություն են ունենում երկամսյա ժամանակահատվածում բուհական գիտելիքները դրսևորել գործնականում և սպասարկման կենտրոններում ձեռք բերել բաժանորդների հետ արդյունավետ, քաղաքակիրթ և պրոֆեսիոնալ շփման հարուստ փորձ:
 
«VivaStart»-ի արդյունավետությունը շահառուների տեսանկյունից գնահատելու համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ղեկավարությունը 2016 թվականի շրջանավարտ ուսանողների առջև խնդիր էր դրել. մասնակցել մրցույթի և էլեկտրոնային փոստով ուղարկել 4-5 էջի ծավալով դիտարկումներ՝ ծրագրից քաղած արդյունքի մասին: Ակնկալվում էին նաև առաջարկություններ:
 
Առաջադրանքի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած 40 ուսանողի աշխատանքներից մասնագիտական հանձնաժողովն առանձնացրել և հաղթող է ճանաչել երեքը: Դրանց հեղինակները՝ Արմինե Սողոմոնյանը, Հովհաննես Թադևոսյանն ու Արփինե Փանոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ավարտական արարողության ժամանակ արժանացել են մրցանակի՝ Huawei Honor 6X սմարթֆոնների:
 
«Որևէ հարցի շուրջ ամենահստակ տպավորությունը ձևավորվում է կոնկրետ իրավիճակից ստացած եզրակացության և վերլուծության արդյունքում: Որպես բիզնես օղակ, մեզ համար անչափ կարևոր են ծրագրից օգտվող ուսանողների արձագանքը, գնահատականը և առաջարկությունը: Ամենակարևոր արժեքը, որը ձեզ հաջողվել է բացահայտել, բաժանորդամետ մոտեցումն է: Վստահ եմ, որ դուք կկարողանաք լինել նաև ճկուն և գիտելիքները համապատասխանեցնել շուկայի պահանջներին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տարբեր ծրագրերի միջոցով, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ուսանողությանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետները աշխատաշուկայի կայուն զարգացման կարևորագույն նախապայման են և որպես այդպիսին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Կարիերայի զարգացման ծրագրի նպատակ:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play