Թշնամին անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1890 կրակոց


Թշնամին անցած գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1890 կրակոց

  • 15-03-2017 09:30:11   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես տեղեկացանք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1890 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play