Առաջիկա օրերին հանրապետության մի շարք տարածքներում սպասվում են տեղումներ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով


Առաջիկա օրերին հանրապետության մի շարք տարածքներում սպասվում են տեղումներ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով

  • 15-03-2017 13:45:17   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև: 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա:
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի մարտի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝     19.30C (1979 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -11.10C (2000 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝     4.80C
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play