ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է հրդեհների առաջացման և տարածման վտանգի մասին


ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է հրդեհների առաջացման և տարածման վտանգի մասին

  • 15-03-2017 15:07:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի  մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը:
 
Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով  բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը  գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում:
 
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների կանխարգելման նպատակով, արգելվում է`
 
1/ Կրակ վառել
 
2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
 
3/ Յուղերով, բենզինով  և դյուրավառ այլ հեղուկներով ներծծված լաթեր թողնել
 
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրդեհաշիջման նպատակով պատրաստ վիճակում պետք է ունենալ հակահրդեհային սարքավորումներ ու սկզբնական հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, ջրով լի տարաներ, բահեր և այլն):
 
Գյուղատնտեսական հողերում ծագած հրդեհների դեպքում, որոնք կարող են ներթափանցել անտառային տարածք, հողօգտագործողները պետք է անմիջապես ահազանգեն ՀՀ ԱԻՆ տեղական ստորաբաժանումներին, ինչպես նաև սեփական ուժերով միջոցներ ձեռնարկեն հրդեհի մարման համար` մինչև համապատասխան օգնության ժամանելը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play