ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ


ԵԼՔ դաշինքի անդամները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ

  • 16-03-2017 15:29:20   | Հայաստան  |  Քաղաքական

Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են ընտրական գործընթացների մասին իրենց մտահոգությունները։ 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play