Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.ԵՊԲՀ


Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.ԵՊԲՀ

  • 21-03-2017 13:46:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԵՊԲՀ-ից տեղեկացնում են, որ այսօր «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը և համացանցում այդ նյութի տարաբնույթ մեկնաբանությունները, թե իբր ԵՊԲՀ ռեկտորը կարգադրել է հեռացնել աշխատանքից աշխատակցի, իրականությանը չեն համապատասխանում: 
 
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից, այլ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար 3 բուժաշխատողի տրվել է նկատողություն:
 
Հորդորում ենք, չխեղաթյուրել իրականությունը և զերծ մնալ անհարկի շահարկումներից: Կարծում ենք՝ ևս մեկ անգամ մանրամասնելու կարիք չկա, թե բժշկական հաստատությունում, մասնավորապես, վիրաբուժական բաժանմունքում ինչպիսի կարևորություն ունի սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play