Այս պահին մանրամասն տեղեկատվություն հրապարակելը նպատակահարմար չէ.ՊԵԿ


Այս պահին մանրամասն տեղեկատվություն հրապարակելը նպատակահարմար չէ.ՊԵԿ

  • 24-03-2017 15:44:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով մարտի 23-ին ԶԼՄ-ներից մեկին ենթադրյալ կերոսին ներկրող «ԱՐԱԳԳ» ընկերության տնօրեն Արարատ Թումանյանի տված հարցազրույցին, անհրաժեշտ է համարում նշել, որ հարկային օրենսդրության խախտմամբ և սպառողներին մոլորության մեջ գցելով վառարանային վառելիքի իրացման հետ կապված ապօրինությունների շղթայի վերաբերյալ ՊԵԿ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, իսկ նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործը դեռ ընթացքի մեջ է՝ կոմիտեն նպատակահարմար չի գտնում այս պահին մանրամասն տեղեկատվություն հրապարակել, ինչը, վստահաբար պատրաստվում է անել քրեական գործի ավարտից հետո:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play