Արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (տեսանյութ)


Արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (տեսանյութ)

  • 27-03-2017 16:10:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։
 
Համանախագահները ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումները։
 
Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play