Արցախի խորհրդարանը հրավիրել է լիագումար նիստ


Արցախի խորհրդարանը հրավիրել է լիագումար նիստ

  • 29-03-2017 17:42:52   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
 
Խորհրդակցության ընթացքում պատգամավորները մտքեր են փոխանակել 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի շուրջ և ստացել համապատասխան պարզաբանումներ:
 
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը՝ 11:00-ին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play