Կմշակվի երթուղային ցանցի նոր տարբերակ՝ մարզերում նախատեսված ուղևորափոխադրումների համար


Կմշակվի երթուղային ցանցի նոր տարբերակ՝ մարզերում նախատեսված ուղևորափոխադրումների համար

  • 06-04-2017 12:33:21   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ապրիլի 6-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի 2-րդ հանձնարարականը վերաբերում էր նոր մարզային երթուղային ցանցին և ճանապարհաշինությանը: 
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ,  97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով։
Գործադիրի ղեկավարի խոսքերով՝ նման պայմաններում  խիստ անհրաժեշտ է համարում հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես,  ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված աշխատանքների անհապաղ իրականացումը: 
«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարում եմ 3-շաբաթյա ժամկետում ամփոփել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված նաև 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները:
Կ. Կարապետյանը նաև հանձնարարեց  3-շաբաթյա ժամկետում ակտիվացնել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների  պետական բյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ:
Վերոնշյալ հանձնարարականի երրորդ կետով Վահան Մարտիրոսյանը պարտավորվեց 1-ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ճանապարհների շինարարության և պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, և ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամը ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play