Քննություն է տարվում` պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառը


Քննություն է տարվում` պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառը

  • 10-04-2017 13:49:19   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում նորածնի մահվան պատճառները:
 
2017 թվականի ապրիլի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ ծննդատան բժշկուհու կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով իր որդին մահացել է ծնվելուց երկու օր անց:  
 
Նախնական տվյալներով՝  համապատասխան ուղեգրով կինը ապրիլի 1-ին տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պետք է իրականացվեր  կեսարյան վիրահատություն։ Ապրիլի 2-ին կինը ծննդաբերել է տղա երեխա, իսկ  ապրիլի 4-ին  բժիշկները հայտնել են, որ երեխան մահացել է առողջական խնդիրների պատճառով: 
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 
 
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play