Ռուս միլիցիոներները ծեծել են հայ գաստարբայտերի<br />


Ռուս միլիցիոներները ծեծել են հայ գաստարբայտերի

  • 06-10-2009 15:30:00   | Ռուսաստան  |  Հասարակություն
ՊԵՐԵՍԼԱՎԼ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Պերեսլավլցի արտագերատեսչական պահպանության երկու աշխատակից կողոպտել են տեղի մի գաստարբայտերի (օտարերկրացի վարձու աշխատող): Նախաքննության վարկածի համաձայն, տղամարդուն միլիցիոներները ծեծել են նրա ազգային պատկանելության պատճառով: Ինչպես պարզել է քննությունը, հայ տղամարդը ուսով կպել է անցորդի: Վերջինս օգնության է կանչել իր ընկերներին` վարորդին եւ արտագերատեսչական պահպանության մարտիկին: Միլիցիոներները ասել են, որ կովկասցուն, ի տարբերություն բնիկ յարոսլավցիների, պետք չէ ուշ երեկոյան զբոսնել փողոցում: Եվ սկսել են ծեծել նրան, հավաստիացնում է քննությունը: Միլիցիոներները նրանից վերցրել են բջջային հեռախոսը: Ինչպես գրում է «Երկրամասը», այժմ ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի Յարոսլավլի մարզի քննչական վարչության պերեսլավյան միջշրջանային քննչական բաժինը կողոպուտի փաստի առնչությամբ ստուգումներ է կատարում: Առաջիկայում քննիչները պատարստվում են քրեական գործ հարուցել արտագերատեսչական պահպանության աշխատակիցների նկատմամբ «պաշտոնեական լիազորությունների գերազանցում բռնության կիրառմամբ» հոդվածի հատկանիշներով: Իսկ դա նշանակում է, որ միլիցիոներներին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Նոյյան տապան  -   Հասարակություն