Էրդողանը և Թրամփը կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ


Էրդողանը և Թրամփը կհանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ

  • 19-04-2017 13:57:09   |   |  Հասարակություն

 
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաղորդել է Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի` մայիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին: tass-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտարարել է Անկարայում: 
Երեքշաբթի Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:  Թուրքական A Haber հեռուստաալիքի տվյալներով` հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Էրդողանի Վաշինգտոն կատարելիք այցի հետ կապված հարցեր: 
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը կայանալու է մայիսի 25-ին Բրյուսելում, Էրդողանի և Թրամփի հանդիպման մասին ավելի վաղ ևս խոսվել է: Թուրքիայում առայժմ այդ այցի հետ կապված կոնկրետ ամսաթվեր չեն հայտնում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play