Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • 21-04-2017 12:22:08   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Նորք Մարաշի 7-րդ փողոցում այրվել է  1000 քմ բուսածածկույթ, Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Խաշթառակ գյուղի սկզբնամասում՝ 5000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուբեն Դանիելյան փողոցի սկզբնամասում՝ 300 քմ չոր եղեգն  և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Լեռնանիստ գյուղի գերեզմանատան տարածքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք: 
 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play