<<Սնդիկի վերաբերյալ>> Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը


<<Սնդիկի վերաբերյալ>> Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը

  • 21-04-2017 18:52:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017թ. ապրիլի 18-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ ՀՀ սահմանադրական դատարանը դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննել է «2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
 
Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին, և այն նպատակաուղղված է պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից և արտազատումներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, <<Սահմանադրական դատարանի մասին>> ՀՀ օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշել է, որ <<2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` <<Սնդիկի վերաբերյալ>> Մինամատայի կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play