Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ են բացվել 4 երկրում


Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներկայացուցչական գրասենյակներ են բացվել 4 երկրում

  • 26-04-2017 15:33:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրված «ՏՏ, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման 
հուշագրի ուղղությամբ արդեն իսկ գրանցվել է զգալի առաջընթաց:
 
ASTC (Armenian Science & Technology Center) ծրագրի շրջանակներում 4 երկրներում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում ու Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչական գրասենյակներ:
 
Մայիսի 21-28-ը Հայաստան կժամանի առաջին պաշտոնական պատվիրակությունը Բոլիվիայից: Պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան հայաստանյան գործընկերների հետ` հուշագրեր ստորագրելու նպատակով:
 
Հանդիպումներ տեղի կունենան նաև TSD ընկերության հետ` հայկական հեռախոսների ու պլանշետների ներմուծման վերաբերյալ և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ`ապրանքատեսականու ներմուծմանն առնչվող պայմանագրեր ստորագրելու, համագործակցության նոր նախաձեռնություններ քննարկելու համար:
 
Մեկ ամսից ավելի է՝ TSD ընկերությունը ASTC ծրագիրը կազմակերպելու համար հավաքագրում է կամավորների` ապագա աշխատակիցների: Վերջիններս շաբաթական մի քանի անգամ մասնակցում են վերապատրաստման դասընթացների: Արդեն կազմավորված է երեսուն մասնագետներից բաղկացած երկու խումբ, որոնցից կընտրվեն համապատասխան մասնագետներ: Նրանք կաշխատեն Հայաստանում և արտերկրում:
 
ASTC ծրագիրը, որն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ, նախատեսվում է ներդնել ընդհանուր առմամբ 17 երկրում:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play