Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը


Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

  • 26-04-2017 16:21:42   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: 
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» հասարակական կազմակերպության անդամ Գոհար Նավասարդյանը խոսել է հաշմանդամություն ունեցող մարզիկների մարզումները կազմակերպելու նպատակով 10 նոր մարզիչների հաստիքների անհրաժեշտության մասին: Ելույթ ունեցողները կարևորել են հաշմանդամություն ունեցող մարզիկների, նաև այլ՝ հատուկ հաշմանդամային սպորտի մարզաձևերով (պարականոե, պաուերլիֆտինգ, նստած հոկեյ, կույրերի ֆուտբոլ և այլն) զբաղվելու անհրաժեշտությունը, և «Փյունիկ» հասարակական կազմակերպությանն առաջարկվել է ներկայացնել հիմնավորումներ՝ մարզիչների հաստիքների տրամադրման վերաբերյալ: 
 
Օրակարգի 2-րդ հարցը վերաբերել է ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 27-ի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2010 թվականի օգոստոսի 25-ի «Պարտադիր զինվորական ծառայության ենթակա բարձրակարգ մարզիկների զորակոչը կազմակերպելու և ծառայության ընթացքում մարզումներին ու մրցումներին նրանց մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի ապրիլի 21-ի № 345/03/79 համատեղ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» համապատասխանաբար № 1080-Ա և № 85-Ա/1 համատեղ հրամանում փոփոխություններ կատարելուն:
Որոշվել է մշակել համապատասխան իրավական փաստաթղթի նախագիծ՝ բարձրակարգ մարզիկների մարզական գործընթացն ապահովելու նպատակով՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play