Կառավարությունը չի հանդուրժելու անկանոն թափվող աղբը և խստացնելու է օրինազանցների դեմ կիրառվող վարչարարությունը


Կառավարությունը չի հանդուրժելու անկանոն թափվող աղբը և խստացնելու է օրինազանցների դեմ կիրառվող վարչարարությունը

  • 04-05-2017 13:10:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կառավարությունն անհանդուրժող վերաբերմունք է դրսևորելու ամենուրեք անկանոն կերպով թափվող աղբի նկատամամբ և խստացնելու է օրինազանցների դեմ կիրառվող վարչարարությունը: Ինչպես մայիսի 4-ին կայացած կառավարության նիստի ընթացքում նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանի կառավարությունը տրամադրված է և ամեն ինչ անելու է աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելու համար: 
«2017 թվականի ապրիլի 20-ին հռչակել ենք «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը: Ավելի վաղ՝ 2016 թվականին, հավանության ենք արժանացրել Հայաստանի 2017-36 թվականների կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը, հայտարարում են, որ մենք ունենք հստակ պատկերացում և որոշակիացված հեռանկար»,- ընդգծեց վարչապետը: 
Վերջինս նշված աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացումն ապահովելու և ուրվագծված որոշ գործառույթներ կանոնակարգելու նպատակով հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ՝ նախարարությունն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական լիազոր մարմին ճանաչելու վերաբերյալ: 
Գործադիրի ղեկավարը նկատեց, որ առ այսօր ՀՀ կառավարությունը նման մարմին չուներ:
Կ. Կարապետյանի վստահեցմամբ` «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար և շատ կոշտ հսկողության տակ է լինելու:  
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play