Մայիսի 9-ին և 28-ին թանգարանները բաց կլինեն ժամը 10-ից 18-ը, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 18-ից 24-ը


Մայիսի 9-ին և 28-ին թանգարանները բաց կլինեն ժամը 10-ից 18-ը, իսկ մայիսի 20-ին՝ ժամը 18-ից 24-ը

  • 06-05-2017 17:05:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրաման է ստորագրել, որով 2017թ. մայիսի 9-ին և մայիսի 28-ին նախարարության ենթակայության թանգարանները կաշխատեն ժամը 10։00-ից մինչև 18։00-ն, իսկ Թանգարանների գիշեր միջոցառմանը՝ մայիսի 20-ին, կաշխատեն ժամը 18։00-ից մինչև 24։00-ն։
 
Նույն հրամանով նախարարը թանգարանների տնօրեններին հանձնարարել է նշված ժամանակում ապահովել այցելուների սպասարկման համար անհրաժեշտ անձնակազմ և թանգարանի ցուցանմուշների անվտանգությունը, իսկ անձնակազմի համար՝ աշխատանքային ներգրավվածություն օրենքով սահմանված կարգով։ 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play