Արամ Ա կաթողիկոսի տնօրինությամբ Տեր Զորը կունենա իր կենտրոնական<br /> հանձնախումբը <br />


Արամ Ա կաթողիկոսի տնօրինությամբ Տեր Զորը կունենա իր կենտրոնական
հանձնախումբը

  • 26-01-2010 16:00:00   | Լիբանան  |  Հասարակություն
ԱՆԹԻԼԻԱՍ: Ինչպես հաղորդում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունից, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ութ տարի առաջ Տեր Զորը հռչակել է Համազգային ուխտատեղի` նկատի ունենալով Տեր Զորի ներկայացրած հատուկ կարեւորությունը հայկական ցեղասպանության ճանաչման եւ ազգային պահանջատիրության հարցում: Այդ առիթով Արամ Ա-ն կոչ է ուղղել ժողովրդին` ուխտի գնալ այնտեղ, նորոգել հավատարմությունը մեկուկես միլիոն նահատակների նվիրական հիշատակին: Տեր Զորի կարեւորությունը շեշտելու եւ ուխտագնացությունները ավելի կազմակերպելու նպատակով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հատուկ ուղեգիծ է մշակել եւ դրանք գործադրելու համար իր պատգամներն է փոխանցել Բերիո Հայոց թեմին: Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Բերիո հայոց թեմի անմիջական հսկողությամբ` Տեր Զորի համալիրի, շրջակայքում գտնվող Մարկատեի ու այլ եկեղեցիների եւ նահատակաց վայրերի հատուկ տեսչություն է հաստատվել: Հիշյալ շրջանի տեսուչ է նշանակվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններից Վահան վարդապետ Բերբերյանը: Տեր Զորին եւ շրջանին առնչվող բոլոր միջոցառումների, ուխտագնացությունների ու աշխատանքների ընդանուր պատասխանատու Կենտրոնական հանձնախումբ է նշանակվել, որի նախագահն է Շահան եպիսկոպոս Սարգիսյանը: Հանձնախմբի կազմում ընդգրկվել են Գրիգոր վարդապետ Չիֆթճյանը, Հակոբ Աթեշյանը, Արմեն Խաչատուրյանը, Սիլվա Ճապաղջուրյանը, Հարություն Վարդանյանը, Ենովք Սյուլահյանը եւ Վահե Ժամկոչյանը: Բերիո հայոց թեմի կողմից պատրաստվել եւ Արամ Ա կաթողիկոսի կողմից հաստատվել է Կենտրոնական հանձնախմբի եւ տեսչության գործունեության հատուկ կանոնադրություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play