Խոլերիայի պատճառով Եմենում 115 մարդ է մահացել


Խոլերիայի պատճառով Եմենում 115 մարդ է մահացել

  • 15-05-2017 18:41:44   | Եմեն  |  Հասարակություն

 
Եմենում վերջին երկու շաբաթների ընթացքում խոլերիայի համաճարակի զոհ է դարձել 100-ից ավելի մարդ: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Եմենում հումանիտար հարցերով ՄԱԿ-ի համակարգող Ջեյմի Մակգոլդրիկը: 
Նրա փոխանցմամբ` խոլերիայով հիվանդների թիվը կազմում է 8,6 հազար մարդ, իսկ 115 եմենցի մահացել է այդ հիվանդությունից: 
Եմենի մայրաքաղաքում բռնկված համաճարակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Մակգոլդրիկը կոչ է արել դոնոր երկրներին 1 մլրդ դոլարից ավելի գումար հատկացնել: 
Նշվում է, որ Եմենում 2014 թվականից շարունակվող զինված կոնֆլիկտի զոհ է դարձել 10 հազարից ավելի քաղաքացիական անձ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն