Ամփոփվեցին Հայաստանի Տնտմրցակցության պաշտպանության<br /> պետհանձնաժողովի 2009թ.-ի գործունեության արդյունքները<br />


Ամփոփվեցին Հայաստանի Տնտմրցակցության պաշտպանության
պետհանձնաժողովի 2009թ.-ի գործունեության արդյունքները

  • 22-01-2010 19:16:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հունվարի 22-ին ամփոփելով հանձնաժողովի 2009թ.-ի գործունեության արդյունքները, նշեց, որ բավականին աշխատանք է կատարվել: Բացի դրանից հանձնաժողովը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով հստակեցվել են նրան վերապահված իրավասությունները: Ըստ Դ.Հարությունյանի, նոր օրենսդրական փաթեթով հանձնաժողովը փորձում է ներմուծել նաեւ զգուշացման ինստիտուտ, որը հնարավորություն կտա կանխավ զգուշացնելու տնտեսվարող սուբյեկտին զերծ մնալ խախտումներից, եթե հանձնաժողովը գտնի, որ նման խախտումներ կատարելու հավանականությունն առկա է: Անդրադառնալով հանձնաժողովի կողմից պարենային մթերքների գների մոնիտորինգին, Դ.Հարությունյանը տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ նոր տարվա շեմին տնտեսվարող սուբյեկտները բարձրացնում էին ապրանքների գները, 2009թ.-ին գների այդպիսի կտրուկ աճ չի գրանցվել: «Դա տեղի ունեցավ շնորհիվ հանձնաժողովի ջանքերի եւ տնտեսվարող սուբյեկտների նոր գործելաոճի, որոնք նոր շունչ մտցրեցին, այն է` զեղչերի համակարգը»,- ասաց Դ.Հարությունյանը: Ինչ վերաբերում է որոշ պարենային ապրանքների, մասնավորապես, շաքարավազի եւ կարագի գների բարձրացմանը, ապա հանձնաժողովի նախագահը նշեց, որ ուսումնասիրությունների համաձայն Հայաստանում 2009թ.-ի վերջին ամիսներին նույն տարվա հունվարի համեմատ նշված ապրանքների գները ավելացել են, համապատասխանաբար, 37% եւ 25%-ով: Ըստ Դ.Հարությունյանի, դա պայմանավորված է միջազգային շուկայում նույն ապրանքների գների աճով. մասնավորապես, շաքարավազը թանկացել է 90%-ով, իսկ կարագը` 58%-ով: Խոսելով դեղերի շուկայում նախորդ տարվա նոյեմբերին կատարած ուսումնասիրությունների մասին, Դ.Հարությունյանը նշեց, որ ներկայումս հանձնաժողովը ամփոփում է մոնիտորինգի արդյունքները: «Կարելի է հստակ արձանագրել, որ անցած 2 ամիսների ընթացքում դեղերի շուկայում տատանումներ տեղի չեն ունեցել»,- նշեց նա: Ըստ Դ.Հարությունյանի, ՀՀ Առողջապահության նախարարությունը դեղերի մասին օրենսդրական փաթեթ է մշակել, որով ցանկում ընդգրկված կարեւոր դեղերի գները պետք է պետականորեն կարգավորվեն, իսկ մեխանիզմները կհստակեցվեն ՀՀ կառավարության որոշմամբ: Նրա խոսքերով, աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարեւոր դեղատեսակների գները կարգավորվում են պետականորեն: Ի դեպ, այդ փորձը 2010թ.-ի հունվարի 1-ից սկսել է կիրառվել նաեւ Ռուսաստանում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play