ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակները


ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակները

  • 16-05-2017 17:25:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ընտրական օրենսդրության համաձայն`  սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: 
Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում`   http://www.elections.am/listsc/  հասցեով:
 
ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն` այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն`
1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն,
2) վստահված անձը,
3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն` քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մայիսի 17-ը` ժամը 11.00-ն:
 
 
 
ԿԸՀ մամուլի ծառայություն
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play